«Ավստրիայի այժմյան վարչապետը 31 տարեկան է։ Նա 23 տարեկանում եղել է սոցապնախարար, 28 տարեկանում՝ արտաքին գործերի նախարար։ Կարծում եմ՝ երիտասարդներին կառավարության կազմում ընդգրկելը լավ միտում է, որովհետև նրանք իրենց հետ բերում են նոր ավյուն, նոր շունչ, մտահղացումներ։ Եթե նույնիսկ նրանք սխալվեն, հոգ չէ։ Ավելի լավ է սխալվեն, հետո ուղղեն սխալները, քան հնին վերադառնան»,-ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ավստրիաբնակ հայտնի օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը՝ անդրադառնալով կառավարության կազմում վերջին կադրային նշանակումներին։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան