
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն: Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները:
«Վստահեցնում եմ, որ ԶՈՒ-երի մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, և եթե անհրաժեշտ է, նաև ուժի դիրքերից»,- նշել է Դավիթ Տոնոյանը:
Մանրամասները` տեսանյութում: