
Այսօր Պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Պաշտոնի փոխանցման արարողությանը չէր մասնակցում սակայն նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Ընդգծենք, որ նոր ոստիկանապետի և ԱԱԾ նոր պետերի ներկայացման ժամանակ նախկին պաշտոնյաները ներկա էին, սակայն այս անգամ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը որոշեց պարզապես ներկա չգտնվել: Ըստ էության, նա չի հաշտվում իր պաշտոնի կորստի հետ:
Հ. Գ. Տեսանյութի ֆորմատն արարողակարգային է, այդ պատճառով էլ անձայն է