
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է փարիզցիների նոր տնային խաղաշապիկի մասին:
«Հպարտ եմ հանդես գալ նոր խաղաշապիկով և շարունակել ձեզ ուրախացնելը»,- թվիթերյան իր էջում գրել է բրազիլացին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Նեյմարը կարող է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն նա մայիսի 11-ին ներկայացրել է Ֆրանսիայի չեմպիոնի նոր խաղաշապիկը: