
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել, որի պատճառով կվիրահատվի: Այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ազգային թիմի բժիշկ Ռոդրիգո Լասմարայի խոսքով, ֆուտբոլիստը մոտ 6 ամսով դուրս է մնացել շարքից: Ալվեսը խաղադաշտ կկարողանա վերադառնալ միայն 2018 թվականի վերջում: