ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
Նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ:
Հիշեցնենք, որ մյուս փոխվարչապետը Տիգրան Ավինյանն է, իսկ առաջին փոխվարչապետն էլ՝ Արարատ Միրզոյանը: