ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանն այսօր նշանակվել է փոխվարչապետ: ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ ի սկզբանե այս պաշտոնին պետք է նշանակվեր ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, սակայն վերջին պահին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մտքափոխվել է:
Մհեր Գրիգորյանը Արդշինբանկի վարչության նախագահն է: Արդշինբանկում է 2011 թվականից:
Ֆինանսական համակարգում ունի ավելի քան 21 տարվա փորձ: Նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայներարտբանկ (ներկայիս՝ Ամերիաբանկ), Ինեկոբանկ, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան և ՎՏԲ-Հայաստան Բանկ առևտրային բանկերում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը: Ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին: Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն: