ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ այսօր գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մասնավորապես, հայտնի դարձավ, որ այս գիշեր քարերով կոտրել են «Վիվարո» բուքմեյքերական կենտրոնի 9 մասնաճյուղերի ապակիները: Մեր թղթակիցը Կասյանի մասնաճյուղի մոտից հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը` ժամը 2-ի սահմաններում: Այդ ժամանակ կենտրոնի ներսում աղջիկ է եղել, երբ կոտրել են ապակիները:
ArmLur.am -ը տեղեկացավ, որ այլ վնասներ չկան, միայն ապակիներն են կոտրել: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանները: Այդ քարերը ևս մնացել են կենտրոնի տարածքում:
Քիչ անց այլ մանրամասներ ևս կհայտնենք:
Լուսանկարները՝ ArmLur.am-ի։