Պոգբան խոսել է Մոուրինյուի հետ տարաձայնությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած անհամաձայնությունների մասին.

«Երբեմն ես տեսնում եմ այն, ինչը չի տեսնում Մոուրինյուն, իսկ հաճախ էլ նա տեսնում է այն, ինչը ես չեմ կարող անել: Այս ամենը չի նշանակում, որ ամեն ինչ վատ է, այլ հակառակը: Դուք հաճախ տեսնում եք լուսանկարներ, որտեղ ես վիճում եմ մարզչի հետ:
Այո, մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ, բայց դրա հետ մեկտեղ նա մնում է մարզիչ, իսկ ես ֆուտբոլիստ: Ժոզեն մարզիչ է և նա է որոշումներ կայացնողը: Ես ընդունում եմ դրանք, որից հետո պատասխանում եմ խաղադաշտում»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է «The Sun»-ը:




Լրահոս