
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված գրաֆիկի համաձայն, այն տևելու է 40 րոպե:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երեկ է մեկնել Սոչի՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այսօր հանդիպումներ են եղել Մոլդովայի նախագահի, ԵՏՀ կոլեգիայի նախարար Տիգրան Սարգսյանի հետ: