
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 14-ին, մեկնում է Բելառուս մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին: Դրանք տեղի կունենան Բելառուսի Գոմել քաղաքում:
Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ավագ քննիչ Տիգրան Փոթիկյանը:
Այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։