Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը գրառում է կատարել.
Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 13 անդամներ (17-ից), քիչ առաջ քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնություն են հանդես բերել եւ նսիտ են հրավիրում ամսի 16-ին ժամը 10-ին:
Ուշադրություն չեն դարձրել իրենց մատնանշած ՏԻՄ օերնքի 68-րդ հոդվածին, որի 4-րդ կետում ասվում է, որ «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը:»: Ամսի 14-ից հաշված երրորդ օրը ամսի 17-ն է ստացվում ոչ թե 16-ը: Շատ են շտապում, կամ ստորագրողներից ոչ մեկը ժամացույց չի ունեցել:
Բացի այդ, հաշվի չեն առել, որ նույն 68-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու:»: Այսինքն օրենքով մինչեւ մայիսի 17-ը ժամը 10:00-ին ավագանու առնվազն 11 այլ անդամներ նույնպես կարող են թեկնածու առաջադրել քաղաքապետի պաշտոնի համար: Ու հանրապետական իմաստունները նիստը նշանակում են ամսի 16-ին՝ 24 ժամ հետո, զրկելով ավագանու մյուս անդամներին 36 ժամում այլ թեկնածու առաջադրելու հնարավորությունից, մարդ է ու ուզում են թեկնածու առաջադրել 30-րդ ժամում:
Գուցե սխալվել են, կուղղեն իրենց սխալը: Կայնքերս գնաց վրեքն օրենք կարդալով:
Բայց սա մանրուք է: Ավելի կարեւոր հարց կա:
Տեսնես ինչ է պատահել, որ Բալասանյան դաշինքով Բալասանյանի գլխավորությամբ իշխանության եկած, նրա բոլոր նախաձեռնությունները պաշտպանած ու ավագանու ընդդիմության բոլոր նախաձեռնությունները տապալած ավագանու այս անդամները որոշել են անվստահություն հայտնել Բալասանյանին, տեսնեն ինչից են դժգոհ, ինչ չեն կիսել, չեն ասում, չեն խոսում, չեն քննադատում, հեղափոխության օրերին աչքի չեն ընկել հեղափոխականությամբ :)Բան էլ չի եղել:
Ակնհայտորեն, սա ներքին հեղաշրջում չէ, բոլորը Բալասանյանի քաղաքական եւ անձնական մերձավորներն են, այդ թվում քաղաքապետի իրենց առաջ քաշած թեկնածուն՝ Տիգրան Հովհաննիսյանը, որը որեւէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությամբ կամ նախաձեռնողականությամբ աչքի չի ընկել: Գուգլում որոնեցի՝ որեւէ հրապարակային խոսք չգտա:
Ամենայն հավանականությամբ (91%), կամենում են տապալել անվստահությւն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան, դրանով վստահություն հայտնելով Բալասանյանին:
Երկրորդ քիչ հավանական սցենարը (8%), իսկապես Բալասանյանին չարչարանքներից ազատելն է, ու քաղաքապետի պաշտոնը իրենց կուռ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելն է, որին, ըստ օրենքի մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին: (ՏԻՄ օր.. 68-8 «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:»)
Ակնհայտ է, որ շատ են խառնվել իրար:
Անկախ ամեն ինչից, վերոհիշյալ հիմքով ամսի 16-ի բալասանյանական=հակաբալասանյանականների հրավիրած նիստը ժամկետի առումով ապօրինի է, ճիշտ կանեն, որ նիստը օրենքին համապատասխան կերպով հրավիրեն: Այլապես կորդեբալետ է ստացվելու, ուզում են կորդեբալետ, կստանան կորդեբալետ, վաղուց ելույթ չեմ ունեցել 🙂
Հիշեցնեմ, որ 2016 թ Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ Սերժիկի կենտրոնական ընտրական հանձնաժղովի ջանքերով ընտրական օրենսքգրի կամայական մեկնաբանության արդյունքում Գյումրու ավագանու երկու խմբակցություններից երկուսը մանդատ խլվեցին եւ ապրիօնաբար շնորհվեցին «Բալասանյան» դաշինքին, որպեսզի 33 հոգանոց ավագանու կազմում հանրապետականներն ունենան 17 տեղ, լինեն բացարձակ մեծամասնություն եւ ինչ ուզեն անեն, ապօրինի ոոշումներն ու քաղաքի շահերին դեմ որոշումների կայացումը ներառյալ: