
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ վաղը առավոտյան կայցելի Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար:
«Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,- հայտնում է նախարարը: