
Այսօր կեսօրին Սոչիում նախատեսված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հանդիպումը հետաձգվում է: Այդ մասին հայտնում են Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները: Թե ինչու է հանդիպումը հետաձգվել և երբ կկայանա, դեռևս հայտնի չէ: