Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում։ Այս մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները նույն կերպ կզարգանան, ինչպես մինչ այժմ են եղել: Մենք կշարունակենք աշխատել միջազգային հարթակներում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ իրար աջակցել են, ավարտած տարածաշրջանային հարթությունում»,- նշել է նա:
Փաշինյանն էլ իր հերթին նշել է. «Քննարկման ենթակա չեն Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները։ Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, և ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել, ու հուսով եմ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Մենք հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: