
Պաշտպանության նախկին փոխնախարար, Նորքի «զինված խմբի» գործով ամբստանվող Վահան Շիրխանյանի դուստրը` Ալիսա Շիրխանյանը, հրապարակել է հետևյալ հայտարարությունը կալանավայրից:
«Պահանջում եմ բացատրել դատական նիստերի ձգձգման պատճառները. արդեն վեցերորդ շաբաթն է` անպատճառ հետաձգվում են։ Պահանջում եմ ներգրավել Սերժ Սարգսյանին դատական գործընթացին։
Վահան Շիրխանյան, 12 մայիսի 2018թ»։
Հ.Գ. Նշենք, որ քաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին դատական գործերը, մասնավորապես, աղմկահարույց գործերով, չէին կայանում: Եվ հիմա, երբ արդեն իրավիճակը կայունացել է, անհասկանալի պատճառներով «զինված խմբի» գործով դատական քննությունը, կարծես, կասեցված է: