Սպանություն Երևանում. տղամարդը գանգի ոսկորների բազմաբեկոր կոտրվածքներ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 60-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ:

2018թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի Սարի-Թաղի տներից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է 1958թ. ծնված Գ.Մաթոսյանի դին՝ նեխային փոփոխությունների ենթարկված և դեմքային գանգի ոսկորների բազմաբեկոր կոտրվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս