ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդվարդ Նալբանդյանի հրաժեշտի խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ: Ինչպես հայտնի է՝ նրան այդ պաշտոնում փոխարինել է Զոհրաբ Մնացականյանը:

«Տասը տարի առաջ ինձ մեծ պատիվ վիճակվեց գլխավորելու Հայաստանի արտգործնախարարությունը: Այդ տարիների ընթացքում մենք միասին կարևոր ձեռքբերումներ ենք արձանագրել: Վստահ եմ, որ գալիք տարիներին կհաջողվի կյանքի կոչել այն, ինչ դեռևս չի իրագործվել: Այս վստահությունը խարսխված է արտգործնախարարությունում ձևավորված աշխատանքային նպատակասլաց մթնոլորտի, կայացած ինստիտուցիոնալ մեխանիզմների, բանիմաց, հայրենասեր ու գործին նվիրված դիվանագիտական անձնակազմի վրա», – ասել է նա:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս