ՖՈՏՈ. Էթիկայի այս կանոնները պետք է բոլորն իմանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանիքի անդամների հետ ընթրելը հաճելի և հարմարավետ է: Սակայն մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ այցելու է միջոցառումների, կորպորատիվ երեկույթների, ռեստորան կամ հյուր: Այդ պատճառով պետք է իմանալ սեղանի շուրջ պահվածքի կանոնների մասին, որպեսզի ամոթով չմնաք: Ահա էթիկայի մի քանի կանոններ

  • Պայուսակը կրեք ձախ ձեռքին: Աջ ձեռքը պետք է միշտ ազատ լինի, որպեսզի կարողանաք բարևել մյուսներին:

  • Ձեր հեռախոսը սեղանին մի դրեք, առավել ևս զրույցի ժամանակ մի տարվեք հեռախոսով: Ավելի հաճելի է անձամբ զրուցել, քան նամակներ գրել:
  • Ռեստորանում լինելիս ճիշտ դրեք սպասքի միջոցները: Հենց դրանով են մատուցողները կարդում քո տրամադրությունը: Դա շատ կարևոր է:

  • Հասարակության մեջ բաժակներ շխկացնելն ընդունված չէ: Բավարար է միայն բաժակը մոտեցնել աչքերին և նայել այն մարդու ուղղությամբ, ում կենացը ցանկանում եք խմել:
  • Եթե սեղանից անձեռոցիկ է ընկնում, պետք է ինքնուրույն վերցնեք: Եթե սպասքի միջոց, ապա խնդրեք մատուցողին:
  • Ռեստորանում ընդունված չէ օգնել մատուցողին, պետք չէ նրան ափսեն տալ, օգնել սնունդը դնելու հարցում:

  • Դուք նաև պարտավոր չեք տանտիրուհուն խնդրել սեղանը հավաքելու հարցում: Քաղաքավարությունից ելնելով կարող եք ձեր օգնությունն առաջարկել, սակայն էթիկետի կանոններից ելնելով նա պետք է շնորհակալություն հայտնի և հրաժարվի:
  • Թեյի գդալն անհրաժեշտ է բաժաի մեջ շաքարը խառնելու համար: Չի կարելի այն թողնել բաժակի մեջ:

  • Որ հաստատություն էլ, որ մտնեք, պետք է բարևեք ադմինիստրատորին, մատուցողին կամ ներկա անձին: Նրանց կարգավիճակը, սեռն ու ազգային պատկանելիությունը դեր չեն խաղում:
  • Հատկապես ուշադրություն դարձրեք ձեր մանիկյուրին, եթե գնում եք պաշտոնական հանդիպման: Մանիկյուրը պետք է լինի միատոն՝ առանց նկարների կամ քարերի:
  • Միշտ շնորհակալական խոսքեր հղեք տանտիրոջը կամ մատուցողին:




Լրահոս