«Ծառուկյան» խմբակցությունը գո՞հ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ԲՀԿ-ն պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում մեծ ներկայացվածություն ունենա եւ պորտֆելների 1/3-ը բաժին հասնի նրանց: Կառավարությունն արդեն ձեւավորվել է, եւ ԲՀԿ-ն ստացել է 4 նախարարական եւ մեկ փոխվարչապետի պորտֆել:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեւորգ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով է գոհացնում իրենց նման ներկայացվածությունը: Պետրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե այդ խոսքերը միայն իր ցանկությունն են եղել: «Գագիկ Ծառուկյանն ասել է, որ չի աջակցում պորտֆելների համար, դա իմ ցանկությունն է եղել այդ քանակի պորտֆելներ ունենալը: Բայց նաեւ ասել եմ, որ անկախ դրանից` անելու ենք ամեն ինչ, որ կարողանանք արդարացնել սպասումները: Պորտֆելների քանակի խնդիր չկա, մեկ ուրիշը կարող է վերցնել 7 պորտֆել, սակայն ձախողել», – նշեց նա:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս