
Արդեն մի քանի օր է՝ Գյումրիում պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը, սակայն վերջինս անկոտրում է: Նորանշանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը արդեն Գյումրիում է, որպեսզի հանգուցալուծում տա իրավիճակին:
«Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ», – երեկ գրել էր նա:
Նա այժմ արդեն Գյումրիում է և հանդես է գալիս մամուլի ասուլիսով: