ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու ձերբակալված պատգամավորներն ազատ արձակվեցին միայն Կարեն Կարապետյանի հորդորից հետո և ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապրիլի 22-ին պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեու դեպքին: Նա նշեց, թե նշված պատգամավորները ձերբակալված են եղել ապօրինի ցույցեր կազմակերպելու մեղադրանքով և դատախազի խոսքով նշված քրեական գործի քննությունը դեռևս շարունակվում է: Հարցին` ամեն դեպքում ինչու նրանք ազատ արձակվեցին այն ժամանակվա վարչապետ պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կոչից հետո միայն, դատախազը նշեց.

«Քաղաքական որևէ հրահանգ չկար: Մենք չենք կարող հաշվի չնստել այդ օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ: Պատգամավորի անձեռնմխելիության զրկումը քաղաքական մարմնի կողմից է լինում ամեն դեպքում: Ինձ համար ակնհայտ դարձավ այդ միջնորդությանը դեմ քննարկելու մեծամասնության դիրքորոշումը», – նշեց նա:

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս