ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործադիր իշխանության փոփոխությունը գլխավոր դատախազի հրաժարականի հիմք չի համարում՝ շեշտելով, որ դատախազությունն անկախ մարմին է: Նա այդ մասին այսօր նշեց լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծեց, որ պետական ինստիտուտների մեջ ստեղծվում են անկախ մարմիններ, որոնց համար սահմանվում է դրանց կազմավորման, գործունեության անկախության համար երաշխիքներ:
«Գլխավոր դատախազի համար սահմանված է Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով ընտրությունը: Այս կառուցակարգերը պատահական չեն: Դրանք հենց նրա համար են, որ այդ մարմինները լինեն անկախ: Եվ լինեն անկախ առաջին հերթին գործադիր իշխանությունից: Հիմա մեր երկրում փոխվել է գործադիր իշխանություն, սակայն եթե գործադիր իշխանության փոփոխությունը պետք է անպայման բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն կարծում եմ, որ մենք կոտնահարենք անկախության երաշխիքները»,- նշեց նա:
Նա հավաստիացրեց, որ ինքը երբեք քաղաքական կախվածություն չի ունեցել, չունի և հետագա իր աշխատանքի ընթացքում էլ չի ունենա: