Որքան ունեցվածքով հեռացավ ԴԱՀԿ նախկին պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ԴԱՀԿ նախկին պետ Արմեն Հարությունյանն իր դիմումի համաձայն`  ազատվել է աշխատանքից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո, ով հայտնվել էր օֆշորային սկանդալի կենտրոնում: Մինչ այդ նա Միհրան Պողոսյանի տեղակալն էր:

Արմեն Հարությունյանի տարեկան հայտարարագրից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ԴԱՀԿ արդեն նախկին պետը 2016 թվականին ոչ մի շարժական և անշարժ գույք չի գնել: 2016 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 33 հազար եվրո, 7 հազար դոլար և 1 մլն 625 հազար դրամ: Ընդ որում, Արմեն Հարությունյանի դրամական միջոցները 2016 թվականի սկզբին կազմել են 500 հազար դրամ, որն էլ տարվա վերջում կրկնապատկվել է: Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 11 մլն 364 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրություններից: Իսկ դրանից առաջ՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել էր, թե ունի բնակարան:

ԴԱՀԿ նախկին պետի կինը՝ Արմինե Գևորգյանը, հայտարարագրի համաձայն` ունի 4500 դոլար, իսկ մեկ տարավա ընթացքում որպես եկամուտ ունեցել է 15 մլն դրամ՝ աշխատավարձից և ստացված փոխառություններից:




Լրահոս