
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի նախագահ Բակո Սահակյանը բավական տպավորված է ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: Մեր աղբյուրները հայտնում են, որ Բակո Սահակյանը մասնավոր զրույցներում ասել է, թե Փաշինյանի մոտ իրեն առաջին անգամ է ինքնիշխան երկրի նախագահ զգացել, երբ ՀՀ վարչապետն ամեն անգամ խոսելիս կարեւորել է ԼՂՀ նախագահի կարծիքը:
Մինչ այդ` Սերժ Սարգսյանի այցերի ժամանակ, Սահակյանը իրեն որպես ՀՀ մարզերից մեկի մարզպետ է զգացել` նաեւ հենց այդպիսի պաշտոնական հանդիպումների ժամանակ: Նա նշել է, թե հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո մթնոլորտ է փոխվել անգամ նման հարաբերություններում: