«Սուրմալու»-ի առևտրականները` խիստ հսկողության տակ. ինչու են հայտնվել ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչները վերջին օրերին սկսել են «առանձնահատուկ խստությամբ» ստուգել եւ տուգանել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի առեւտրականներին: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ, որտեղից փոխանցեցին, որ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են միայն ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ: Ինչի արդյունքում 51 հարկ վճարողների մոտ արձանագրվել են խախտումներ:

ՊԵԿ-ից հայտնեցին նաեւ, որ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնում 12 ստուգում է իրականացվել «Փեթակ»-ում` 9, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում` 7 ստուգում: Ըստ ՊԵԿ-ի` ստուգումների համար հիմք են հանդիսացել ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության, ՊԵԿ Մոնիտորինգի կենտրոնից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգումնների բաժինների աշխատակիցների իրականացրած ռիսկերի տեսողական նույնականացման արդյունքում հարկ վճարողների կողմից գնորդներին ՀԴՄ կտրոնների չտրամադրումը:




Լրահոս