Գագիկ Հարությունյանի թեկնածուն դիպլո՞մն է կեղծել, թե՞ զինգրքույկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ:

Նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով որոշվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել նույն դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունը:

ArmLur.am-ի տեղեկություններով, Արսեն Մկրտչյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածուն է համարվում:

Արսեն Մկրտչյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր լինելուց բացի տարիներ ի վեր աշխատել է համակարգում՝ օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, որոշ ժամանակ էլ՝ արդարադատության փոխնախարար: Նրա թիկունքը համարվել է նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Վերջինիս՝ նախարարի պաշտոնից հեռանալուց որոշ ժամանակ անց Մկրտչյանը կրկին վերադարձավ դատական համակարգ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի թեկնածուի կենսագրությունն ուսումնասիրելիս հետաքրքիր փաստի ականատես եղանք:

Պարզվում է` Արսեն Մկրտչյանը 1991-1996 թթ. սովորել և ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունք ֆակուլտետը՝ իրավաբան-միջազգայնագետի (անգլերեն լեզվի իմացությամբ) որակավորմամբ։

Այդ ընթացքում` 1993-1994 թթ., նրան հաջողվել է միաժամանակ ծառայել ՀՀ Զինված ուժերում։

Հարց է առաջանում` ինչպե՞ս է զինծառայողը կարողացել նաև սովորել, կամ ուսանելուն զուգահեռ ծառայել բանակում:

Այլ տվյալներ` 

2000-2001 թթ. ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի օգնական։
2001 թ. ապրիլ-հոկտեմբեր ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ։
2001-2002 թթ. – ՀՀ Տնտեսական դատարանի գրասենյակի պետ-դատարանի աշխատակազմի ղեկավար։
2002-2005 թթ. – ՀՀ Տնտեսական դատարանի դատարանի աշխատակազմի ղեկավար։
2005 թ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար։
2005-2006 թթ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։
2006 թ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար։
2006-2007 թթ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։
2007-2008 թթ. – Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտի ղեկավար։
2008 թ. օգոստոսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր[1]։
2014 թ. մայիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով 2014 թվականի մայիսի 7-ից դադարեցվել են լիազորությունները որպես Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
2014 թ. մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
2014 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից[4]։
2015 թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 4-ը եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։
2016 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:




Լրահոս