ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Գյումրի ճանապարհին

Երեկ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացվեց Երեւան-Գյումրի ավտոերթը, որին ուղեկցել են ձիավորներ:

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ «Mersedes ML-500»: Գույքահարկի համար նախկինում վճարում էի 175.000 դրամ, երբ մեքենայի արժեքը 45.000 դոլար էր: Հիմա, երբ մեքենայի գինը մոտ 7-8000 դոլար է, գույքահարկի համար վճարում եմ նորից նույնքան` 175.000 դրամ: Նշեմ, որ մեքենան վնասված է, կա գազաբալոն, շարժիչի ծավալը մեծ չէ: Ստացվում է, որ մեքենայի գինը պակասել է, բայց գույքահարկը` ոչ: Խնդրում եմ պարզաբանել:

Զարեն Տալյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի` փոխադրամիջոցների հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի`
Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով`
1.մինչեւ 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,
121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,
251 եւ ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ.
2. 10 եւ ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների եւ բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,
201 եւ ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում:

 

 

ՀԱՐՑ. Ես 1973-74թթ. աշխատել եմ Երեւանի համար 5 տեխուսումնարանում: Խնդրում եմ ասեք` արդյո՞ք այդ ժամանակահատվածը համարվում է որպես աշխատանքային ստաժ:

Հովհաննես Սիմոնյան (Մարտունու շրջան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվում փաստաթղթերով դիմել ՀՀ ԱՍՀՆ ՍԱԾ աշխատակազմի բնակության վայրի կամ ցանկացած տարածքային ստորաբաժանում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցապ նախարարությունում կարծես թե զլացել են ավելի ստույգ պատասխանել քաղաքացու հարցին` ուղղորդելով բնակության վայրի ստորաբաժանում: Մնում է` Հ. Սիմոնյանը փորձի իր հարցի պատասխանը ստանալ գոնե տարածքային ստորաբաժանումից: Հուսանք` այստեղ լիովին կպատասխանեն նրան:




Լրահոս