«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Երեւանում վերջերս բացված շքեղ հյուրանոցի մեծահարուստ սեփականատերը փորձում է «գցել» փայատերերին։ Նա այնպիսի պայմաններ է ստեղծել, որ ստիպի՝ 20 տոկոսը տիրապետող բաժնետերերն իր ուզած գնով իրեն վաճառեն բաժնետոմսերը: Բայց մինչ այդ ո՛չ ինքն է գնում բաժնետոմսերը, ո՛չ թույլ է տալիս, որ երրորդ անձի վաճառեն։ Եվ դա կատարվում է Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորությամբ:
Այստեղ մութ պատմություններ էլ կարող են դուրս գալ: 20 տոկոսի բաժնետիրոջ փաստաբանը մեզ հայտնեց, որ առնչվել են կազմակերպության կատարած կեղծիքի հետ՝ բանկից մոտ 25 մլն դոլար վարկ վերցնելու փաստաթուղթ կազմելու հետ կապված, հիմքեր ունեն ենթադրելու, որ մաքսային ներմուծումների ժամանակ խախտումներ են եղել: Այսօր խոշոր բաժնետերերը հրաժարվում են բաժնետերերին տրամադրել օրենքով նախատեսված տեղեկությունները եւ խոչընդոտում են աուդիտորական ստուգում իրականացնելուն: Մեր զրուցակիցը խոստացավ՝ եթե մեծահարուստը չվերանայի պահվածքը, անուններ տալ։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: