«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում են հավաքվելու հանրապետության մի շարք զինկոմներ։ Բանն այն է, որ օպտիմալացման շրջանակներում որոշ մարզային զինկոմիսարիատներ փակվել են, եւ տվյալ մարզի մի քանի զինկոմիսարիատների փոխարեն մնացել է մեկը՝ մի քանի աշխատողով։ Մյուսները համալրել են գործազուրկների շարքերը։ Նրանք որոշել են բողոքի ակցիա անել Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, եւ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: