Հրանուշ Հակոբյանի կարծիքով իր «տակը փորողներ» կան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարարության հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանը նոր նախարարի հետ ծանոթանալուց հետո հավաքել է աշխատակազմն ու շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար։ Հորդորել է մնալ ու անմնացորդ աշխատել նախարարությունում, եթե, իհարկե, նոր նախարարը չորոշի ազատվել իրենցից։ Նա հուզված է եղել, հուզվել են նաեւ որոշ աշխատակիցներ, մանավանդ նրանք, ովքեր 10 տարի աշխատել են տիկին Հրանուշի հետ, դիմացել ու մերվել նրա բարդ բնավորությանն ու պահանջներին։ Հրանուշ Հակոբյանը հիշատակել է նաեւ իր «տակը փորողներին»՝ ակնարկելով, որ տեղյակ է եղել, թե ինչպես են ոմանք համացանցում ֆեյք էջերով իր դեմ դավեր նյութել։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս