Պավել Սաֆարյանը կվերադառնա՞ իր հին պաշտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չի բացառվում, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը կրկին վերադառնա իր հին պաշտոնին` դառնալով ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար: Ի վերջո, Սաֆարյանը համարվում է եզակի պրոֆեսիոնալ կադրերից մեկը, ում «ձեռքի տակով» են անցել նորանկախ Հայաստանի վերջին 20 տարիների պետական բյուջեները:

Սակայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր կառավարությունը ձեւավորելիս Սաֆարյանին աշխատանքից ազատեց: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` կտեսնենք արդյոք ֆինանսների առաջին փոխնախարարի պաշտոնում, Պավել Սաֆարյանը դժվարացավ պատասխանել`նշելով. «Այս ընթացքում նման քննարկում տեղի չի ունեցել»:




Լրահոս