Ազատ ոճի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Ռաֆայել Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Եվրոպայի առաջնության 45 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը 10:0 հաշվով հաղթեց Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 51 կգ քաշային Մանվել Խնձրցյանը հասել էր եզրափակիչ, որտեղ 0:10 հաշվով պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզուին և դարձավ արծաթե մեդալակիր: