Գևորգ Պետրոսյանը հայտնում է.
Ընկերներ, հասարակական հիմունքներով ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդարական եմ նշանակվել: Իմ փորձը, գիտելիքն ու կապերը կփորձեմ առավելագույնս օգտագործել նախարարության աշխատանքն ավելի բազմաշերտ դարձնելու համար:
Ի թիվս մի շարք հարցերի ու թեմաների, ուշադրության կենտրոնում եմ պահելու գիտնականների և գիտական/կրթական համայնքների հետ կապն ու համագործակցությունը, ինչպես և Սփյուռքի ուսումնասիրության բազմակողմանի ու խորը հետազոտական աշխատանքները, որը համարում եմ նախարարության արդյունավետ աշխատանքի հիմնաքարերից մեկը:
Միևնույն ժամանակ, ինձ համար ինքնակրթության նոր պատասխանատու փուլ է սկսվում, և միշտ պատրաստ եմ լսել ձեր կարծիքներն ու խորհուրդները:
Խնդրում եմ այժմ չշնորհավորել ինձ, կարելի է ուղղակի հաջողություն մաղթել: Կրկնեմ, որ աշխատելու եմ հասարակական հիմունքներով, այն է՝ անվճար:
Սոցցանցերում աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար պաշտոնական գրառումների ժամանակ կօգտագործեմ #պաշտոնական հեշթեգը, որպեսզի զատեմ անձնական և գործնական տիրույթները: