
Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկանությանը
Հարգելի պրն Օսիպյան,
օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։
Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։
Սերգեյ Մակարյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար