Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Եղել են դեպքեր, երբ ՀՀԿ-ական նախկին ղեկավարները որոշել են չմասնակցել եւ անձամբ «չփոխանցել» իշխանությունը ընդդիմության ներկայացուցիչներին: Օրեր առաջ նորանշանակ նախարարին ներկայացնելու ժամանակ ներկա չէր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ երեկ էլ այդ միջոցառումներից բացակայում էին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, չնայած այն փաստին, որ վերջինիս գործընկերները ձեռնունայն չեն մնացել: Ուշագրավ է, որ Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը, ով արդեն Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն է, ներկա է եղել Էրիկ Գրիգորյանին ներկայացնելու արարողությանը: