
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին, ժամը 8.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Մարինե Թ.-ն և 1985 թ. ծնված Նարինե Թ.-ն, որոնք ապրիլի 27-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: