Beeline-ի աջակցությամբ Երևանում մայիսի11-ից 14-ը տեղի ունեցավ առաջին ամենամյա ArmeniaArtFair-ը:
Միջոցառմանը ներկայացված են եղել շուրջ 20 պատկերասրահներ, այդ թվում՝առցանց և շրջիկ։
Ցուցադրվել են 150 հայ և միջազգային արվեստագետների աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ և լուսանկարներ։ Մասնակիցներ կային նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից։
Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը:
«Ուրախ ենք, որ հայ արվեստագետների համար ստեղծվել է իրենց աշխատանքները ցուցահանդես-վաճառքին ներկայացնելու և տարբեր ցուցասրահների հետ կապեր հաստատելունման հիանալի հնարավորություն։ Վստահ եմ, որ սա նոր ձեռքբերումներ ունենալու և ճանաչում ստանալու խթան կդառնա նրանց համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ներկայացված ցուցասրահները, կուրատորները և այցելուները ոգևորված և շնորհակալ էին Երևանում նմանօրինակ միջոցառում ունենալու, Հայաստանն արվեստի կենտրոն դարձնելու համար:Եվ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել 2019 թվականի ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին: Մեր խնդիրն է ներգրավել տարածաշրջանի երիտասարդ արվեստագետներին ու պատկերասրահներին՝ տարածաշրջանային մեծ ներկայացվածությունունենալու համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավոր՝ Հայաստանում Beeline-ին», – նշեց ArmeniaArtFair-ի համահիմնադիր Զառա Ուզունյան-Հելփինը:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։