
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տալու մտադրություն չունի։ Այս մասին նա այսօր նշել է լրագրողների հետ զրույցում: «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության եւ փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»։
Նա նաեւ դատապարտել է ավելի վաղ իր դեմ բողոքի ելած ցուցարարներին, նրանց մեղադրել ուղղորդված լինելու մեջ։ «Դատապարտում եմ, հստակ երեւում է, որ օրենքի խախտում է եղել։ Ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք եւ փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խաթարել: Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի, կոչ ենք անում իրավապահներին՝ հարցը վերցնել իրենց քննության տակ»։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: