«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հայտարարել է նրա գործակալը՝ Սիլվանո Մարտինան.
«Դա չի լինի Տոտտիի հրաժեշտի պես, քանի որ նման դրամատիկ երեկո կարող էր լինել միայն Հռոմում: Թուրինում ես կանխատեսում եմ, որ կլինի այնպես, ինչպես եղավ Դել Պիերոյի հեռանալու ժամանակ:
Ads by Digisales
Կլինեն արցունքներ, սակայն զսպված: Ինձ համար մեծ պատիվ է ուղեկցել նման մեծագույն դարպասապահի: Ոչ մի այլ բան չեմ կարող ասել: Ամեն ինչ կասի անձամբ Բուֆֆոնը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, որը կկայանա հինգշաբթի»,- գործակալի խոսքերը մեջբերում է «Juvenews»-ը:
40-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է 1995 թվականին և պրոֆեսիոնալ մակարդակում անցկացրել է 1051 հանդիպում: