«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը, եւ հայտնի չէ՝ արդյոք այն կվերսկսի աշխատանքները: Ինչպես հայտնի է, կառույցն այս տարիների ընթացքում աջակցել է օնկոլոգիական, հեմոտոլոգիական եւ այլ հիվանդություններ ունեցող երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի կինն է` Ռիտա Սարգսյանը, եւ ենթադրվում է՝ կառույցի գործունեության դադարեցումը պայմանավորված է քաղաքական վերջին փոփոխություններով: «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Մարինե Ալեսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Դադարեցված է, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անելու:
Բայց հիմնադրամը չի փակվելու: Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի»: Ըստ նրա, սա պետության մեջ աշխատող հիմնադրամ է: «Ես համարում եմ, որ մենք իրավունք չունենք այդ երեխաներին թողնել: Եվ իրենց բուժումը կշարունակվի այս պահի դրությամբ հաշվեհամարին եղած գումարի շրջանակում»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: