
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին այցելել է Գարեգին Չուգազսյանին: Այս մասին նախարարը հայտնել է սոցցանցի իր էջում:
«Ժամը 17:00-ին այցելեցի Գարեգին Չուգազսյանին, որպեսզի տեղեկանամ նրա առողջական վիճակի մասին եւ առաջարկեմ իմ աջակցությունը։ Նա այդ պահին հանգստանում էր եւ ես որոշեցի չխանգարել նրան։
Սահմանեցինք շտապ օգնության անձնակազմի շուրջօրյա հերթապահություն»,- գրել է Արսեն Թորոսյանը: