
ՀՀ առաջին փոխվարչապետին և փոխվարչապետերին սպասարկող ավտոմեքենաների քանակը կկրճատվի՝ մինչև 2: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա առաջարկեց բոլոր նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարություններին սպասարկող ավտոմեքենաների ամբողջ պարկը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին առաջարկեց նախարարությունների հետ աշխատել և վերանայել գործուղումների հարցը, որովհետև, նրա դիտարկմամբ, դրանք հաճախ տուրիստական շրջագայության են վերածվում: