
Մայիսի 16-ին, ժամը 23:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակիչ Ա. Ն.-ը (1964թ.) ձիով բարձրացել է գյուղի հարակից սարերը, ձին վերադարձել է առանց տիրոջ, որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են համայնքի 6 բնակիչ:
Փրկարարները «Սադիլարի» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ա. Ն.-ի դին: