Ով է խորհրդարանում փոխարինելու Մանե Թանդիլյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը չորս նոր պատգամավոր է ունենալու: Նրանցից մեկն էլ Հովիկ Աղազարյանն է, որ փոխարինելու է Մանե Թանդիլյանին: Ուշագրավ է, որ ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող Հովիկ Աղազարյանը նախկինում ՀՅԴ անդամ է եղել:

Աղազարյանը քաղաքականության մեջ մեծ փորձ ունի. նա 1990-1995 թթ. առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, ընդ որում՝ նա եղել է ՀՅԴ խմբակցության քարտուղար: 1996թ. ՀՅԴ գերագույն մարմնի նախագահն էր: Հատկանշական է, որ 2 տարի անց` 1998թ., Աղազարյանը հեռացվել է ՀՅԴ-ից: Հովիկ Աղազարյանը 2015 թվականից է ՔՊ անդամ, իսկ 2016-ից` ՔՊ վարչության անդամ: Միայն թե, հայտնի խոսք կա՝ դաշնակը նախկին չի լինում:




Լրահոս