Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը Երևանում բացել է ստարտափ ինկուբատոր։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում, որտեղ և գործելու է ինկուբատորը։

BeelineՍտարտափԻնկուբատորի գլխավոր նպատակն է օգնել հայկական ստարտափներին առաջին քայլերն անել շուկայում։ Մասնավորապես նրանց տրամադրվելու է գրասենյակային տարածք, ինչպես նաև կազմակերպվելու են ուսումնական կուրսեր և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

«Beeline-ն այսօր շահագրգռված է Հայաստանում ստարտափների զարգացման համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ։ Մենք կարծում ենք, որ դրա համար առավել արդյունավետ միջոցը սեփական ստարտափինկուբատորն է, որտեղ մենք կկարողանանք հայկական ստարտափներին բազմակողմանի աջակցություն տրամադրել։ Այսօրվանից մեր ինկուբատորի ռեզիդենտների տրամադրության տակ կլինի քաղաքի կենտրոնում գտնվող գեղեցիկ և ժամանակակից գրասենյակից օգտվելու, ինչպես նաև տեղացի և միջազգային մասնագետների ղեկավարության տակ սովորելու և աշխատելու հնարավորություն։ Վստահ եմ, որ դա անկասկած կնպաստի երկրում ստարտափէկոհամակարգի զարգացմանը», – նշեց Հայաստանում BeelineԳլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր մեկնարկում է Beeline ՍտարտափԻնկուբատորի առաջին ինկուբացիոն ցիկլը։ Բազմաթիվ դիմորդներից ընտրվել են լավագույն 10 ստարտափները, որոնք հաջորդ 16 շաբաթվա ընթացքում ինտենսիվ աճ կունենան, և ցիկլի ավարտին կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին։ Այսօր BeelineՍտարտափԻնկուբատորով մենք նոր էջ ենք բացում Հայաստանի նորարարական ձեռնարկատիրության գործում», – նշեց BeelineՍտարտափԻնկուբատորի ղեկավար Գևորգ Պողոսյանը։

Այսօրվանից BeelineՍտարտափԻնկուբատորում աշխատելու են 10 ստարտափներ, որոնք ընտրվել են ընկերության կողմից բաց մրցույթի ընթացքում։ Յուրաքանչյուր ստարտափ կկարողանա 4 ամսվա ընթացքում օգտվել ինկուբատորի ծառայություններից և փորձագետների խորհուրդներից։




Լրահոս