Ցո′ւլ, այսօր չարժե ռիսկի դիմել. մայիսի 18-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ: Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալ: Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար:

Միայն ամենանրբանկատ Խոյերին կհաջողվի խուսափել ընտանեկան վեճերից: Ձեր հարաբերություններն այսօր իսկական փորձության կենթարկվեն: Ավելի ուշ կգիտակցեք թույ տված սխալները և կաշխատեք շտկել դրանք:

Ցուլ: Այսօր չարժե ռիսկի դիմել: Խուսափեք ամեն տեսակ փորձերից: Ոչ մի դեպքում մի՛ ենթարկվեք սադրանքներին, դրանք այսօր զարմանալիորեն շատ կլինեն: Հակառակորդները կրկին անգամ կփորձեն շահել ձեր վստահությունը, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթությունից:

Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատանք ծավալելու, նաև երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Ազատ ժամանակ չարժե մեկուսանալ,տրամադրեք այն մտերիմներին և լավ տրամադրությունն ապահովված է:

Երկվորյակ: Ուշադրության արժանի հարցերն այսօր ձեզ չեն մտահոգի, փոխարենը կզբաղվեք այն ամենով, ինչն այնքան էլ հրատապ և կարևոր չէ: Որքան էլ զարմանալի է, բայց հարցերին նման մոտեցումը արդյունավետ կլինի: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքրում է, հավատացեք, հաջողությունը սպասեցնել չի տա:

Այսօր լավ խորհուրդներ կստանաք ծանոթներից, ընկերներից, հարազատներից և անգամ պատահական անցորդներից: Այն մարդը, ումից առանձնապես սպասելիքներ չունեիք, հաճելիորեն կզարմացնի: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների, մաշկի խնամքի, ինչպես նաև իմիջի փոփոխման համար:

Խեցգետին: Ստպված եք շատ ջանքեր գործադրել և անգամ ուժասպառ լինել մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Թվում է, թե ձեր ցանկություններն այնքան էլ անիրական չեն, սակայն, դրանց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի: Նախկինում ծագած կոնֆլիկտները կսրվեն , վիրավորանքից առաջացած հին սպիները՝ իրենց մասին զգացնել կտան:

Մտերիմներին այսօր անհնար կլինի որևէ բան բացատրել, հույս չունենաք, թե կաջակցեն ձեզ, փոխարենը չպատճառաբանված քննադատության պակաս չեք զգա: Փորձեք խնայել ինքներդ ձեզ, դա անհրաժեշտ է՝ լավ տրամադրություն և ինքնազգացողություն պահպանելու համար:

Առյուծ: Այսօր ստիպված կլինեք զբաղվել մի շարք բարդ ու ձանձրալի գործերով: Համախոհները միայն բարոյապես կաջակցեն ձեզ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր, չեն բացառվում զգալի տույժերը: Կարող եք փոքրիկ գնումներ կատարել:

Ջանում եք ամեն գնով հարազատներին պարուրել ուշադրությամբ, սակայն երեբեմն կորցնում եք չափի զգացումը, դա կարող է վրդովմունքի պատճառ դառնալ, ուստի պատրաստվե՛ք,սպասվում է մեղադրանքների տեղատարափ: Ցանկացած վեճի դեպքում անհապաղ հաշտության եզրեր գտեք, այլապես լրջագույն խնդրի առջև կկանգնեք:

Կույս: Այսօր հաջողության կհասնեք անգամ այն գործերում, որոնցով այնքան էլ հետաքրքրված չեք: Եվ դա շնորհիվ կենտրոնանալու ձեր ունակության: Զբաղվում եք միայն այն հարցերով, որոնք առավել ուշադրություն են պահանջում: Տարիների ընթացքում կուտակած փորձն այսօր պետք կգա: Շրջպատում բարձր կգնահատեն ձեր գիտելիքներն ու աշխարհայացքը:

Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոնակատարություների մասնակցելու համար: Մարդաշատ վայրերում գուցե որոշ անհարմարավետություն զգաք, քանզի չափից շատ ուշադրությունը կարող է ձանձրացնել:

Կշեռք: Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռնվի վերականգնել գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնել որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ:

Հրաշալի օր է ուղևորությունների համար: Այսօր դրանք հոգնեցուցիչ կամ ձանձրալի չեն թվա: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նման հարցում այսօր չեք սխալվի:

Կարիճ: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և, արդեն օրվա երկրորդ կեսին, կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին:

Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Ռոմանտիկ ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները և անգամ հիասթափեցնել: Այսօր չափազանց խստապահանջ եք, ձեզ գոհացնելը՝ գրեթե անհնար:

Աղեղնավոր: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այն ամենն, ինչ ծրագրել էիք:Այսօր ձեզ կհաջողվի արդյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև՝ կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար:

Մտերիմները կուրախացնեն իրենց հոգատարությամբ և լավ լուրեր կհայտնեն: Ընտանիքի անդամների հետ շփումը՝ տրամադրություն կբարձրացնի: Հրաշալի կանցնեն թե՛ ընկերական հանդիպումները և թե՛ ռոմանտիկ ժամադրությունները: Ուղևորությունները դրական նոր լիցքեր կհաղորդեն:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը բարեհաջող է ցանկացած մակարդակի մասնագիտական հարցեր քննարկելու, նաև գործողությունների ծրագիր կազմելու համար: Լավ է, եթե ձեր կողքին հուսալի գործընկերներ ունեք, իսկ ահա նոր ծանոթներին վստահելու հարցում մի շտապեք: Վերջիններս կարող են շատ խոստումներ տալ և մոռանալ դրանց մասին: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն հետաձգել ծրագրած բոլոր գործերը և ուղևորության մեկնել:

Ձեր կողմն եք գրավում, բոլոր նրանց, ովքեր հոգեբանական աջակցության կարիք ունեն: Եվ նրանցից յուրաքանչյուրի համար ժամանակ գտնում այն դեպքում, երբ ինքներդ ուշադրության կարիք ունեք: Զգացմունքային դաշտը օրվա ընթացքում կկայունանա:

Ջրհոս: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :

Նրանք, ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է , ինքնազգացողությունը՝լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Ձկներ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականության մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:

Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:




Լրահոս