
Մայիսի 16-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Մասիսի բաժնի և ԱՎՎ բաժանմունքի ծառայողները Մասիսի բաժնի ԱՎՎ-ից բերման են ենթարկել Էստոնիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ազգային մակարդակով Էստոնիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 121 հոդվածի (ֆիզիկական բռնությունը), 274 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 424 հոդվածի (տրանսպորտային միջոցը հարբած վիճակում վարելը) մեղադրանքով հետախուզվող ՌԴ քաղաքացի, 1984 թ. ծնված Արմեն Ե.-ին:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: