Էռնեկյանի` Արմավիրում գործող ընկերությունում մոտ 250 աշխատակից է թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր թունավորման դեպք է գրանցվել Արմավիրի մարզում: Մասնավորապես, մենք տեղեկություն ստացանք այն մասին, որ Արտիմեդ համայնքում՝ Էդուարդ Էռնեկյանի «Տեռաս դե Արմենիա» Հայաստանի հողեր ՓԲԸ մեծ թվով աշխատակիցներ են թունավորվել: Նախնական տեղեկություններով,  խոսքը մոտ 250 հոգու մասին է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ դեպքը տեղի է ունեցել Արտիմեդ համայնքում, որտեղ Էռնեկյանի խաղողի այգիներն են: Մենք տեղեկացանք, որ նախնական տվյալներով սննդային թունավորում է եղել, սակայն հանգամանքները դեռ պարզվում ենք: Թունավորվածների մի մասը տեղափոխվել է Արմավիր ԲԿ, իսկ ավելի ծանր վիճակում գտնվողներին տեղափոխում են Երևան:




Լրահոս