«Փաստ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է և անցել է աշխատանքի: Նշանակված նախարարներից բոլորից շատ տարակուսանքի տեղիք տվեցին մշակույթի և սփյուռքի նախարարների նշանակումները (Տարբեր պատճառներով): Ըստ «Փաստ» օրաթերթի աղբյուրների, իրականում ժամանակավոր կառավարության կազմում այս նշանակումները առավել ժամանակավոր են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ազգային ժողով ներկայացնել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն: Ըստ այդմ կառաջարկվի նշյալ երկու նախարարությունները փակել և դարձնել կառավարությանն առընթեր մարմիններ: Մեկ այլ վարկածով, սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ ԱԳՆ ստորաբաժանում: Չի բացառվում, որ կառավարությանն առընթեր մարմին դառնա նաև տարածքային կառավարման նախարարությունը: Փոխարենը, ամենայն հավանականությամբ, նախարարության կարգավիճակ կստանան ՀՀ Ոստիկանությունը (կկոչվի ներքին գործերի նախարարություն) և ազգային անվտանգության ծառայությունը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: